Մարգարյան փողոցում առանց թույլտվության կառուցված քարե շինությունը քանդվել է․ Երևանի քաղաքապետարանի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Մարգարյան փողոցի առաջին նրբանցքի 2-րդ շենքի առաջնամասում՝ համայնքային հողատարածքի վրա, ինքնակամ, առանց որևէ թույլտվության կառուցված քարե շինությունը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության նախաձեռնությամբ քանդվել է:

Ի դեպ, կառուցապատողը նախազգուշացվել և տուգանվել էր: Քաղաքացու հետ բացատրական աշխատանքներից հետո համատեղ ուժերով կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:

Քաղաքապետարանը հիշեցնում է՝ քաղաքաշինական որևէ գործունեություն նախատեսելիս առաջնահերթ պետք է համապատասխան թույլտվություն ստանալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն