2020-09-15-15b0f548-d902-4d28-941e-30f50c02a05c.jpg

Կրեմլում մեկնաբանել են Նավալնիի հնարավոր վերադարձը Ռուսաստան |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հնարավոր վերադարձը Ռուսաստան։

Газета պարբերականի փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ցանկացած քաղաքացի կարող է հեռանալ երկրից և վերադառնալ։ Կրեմլի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Օմսկի բժիշկները փրկել են Նավալնիի կյանքը, իսկ եթե Բեռլինի մասնագետները լրացուցիչ կբարելավեն նրա առողջությունը, ապա բոլորը միայն ուրախ կլինեն։

Պեսկովը նաև ափսոսանք է հայտնել, որ Կրեմլը չի կարող հետևել Նավալնիի վիճակի փոփոխություններին, քանի որ չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն