Արցախի նախագահն ընդունել է «Արդարություն» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել օրենսդիր-գործադիր փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ դրանում կարևոր ներդրում ունեն Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունները:

Հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավորները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերը երկրի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ: Քննարկվել են հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին վերաբերող որոշ խնդիրներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով