Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժություններին |armtimes.com|

armtimes.com: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-16-ը զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ վեց երկրների ստորաբաժանումներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ Տաջիկստանից: Նշվում է, որ նրանք կմշակեն խաղաղապահ գործողության նախապատրաստումը եւ իրականացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն