armenpress.am: ՌԴ Սամարայի մարզի Կինելի շրջանում շարունակում Է գործել Ուզբեկստանից աշխատանքային միգրանտների ժամանակավոր կեցության վրանային ճամբարը. այստեղ հավաքվել Է արդեն 4282 մարդ: Այդ մասին հաղորդել Է մարզային կառավարության մամուլի ծառայությունը:
Այնտեղ հայտնում են, որ կան ադմինիստրատիվ եւ բժշկական վրաններ, ջրի մատակարարման կազմակերպիչներ, կատարվում Է բերովի մթերքների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների առեւտուր: Ապահովվում Է ինչպես օտարերկրացի քաղաքացիների, այնպես Էլ տեղի բնակիչների անվտանգությունը: Հասարակական կարգի խախտումներ չեն գրանցվել:
Ինչպես հաղորդվել Է, Ուզբեկստանի ավելի քան 8,5 հազար քաղաքացիներ մայիսից Սամարայի մարզից ուղարկվել են հայրենիք: Սեպտեմբերի 14-ին եւ 12-ին գնացքով հայրենիք Է ուղարկվել ավելի քան 1,5 հազար մարդ, հաջորդ գնացքը կմեկնի սեպտեմբերի 19-ին: Սամարայի մարզում միգրանտների կուտակում առաջին անգամ առաջացավ մայիսին, երբ սկսեցին Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներ ժամանել ռուս-ղազախստանյան սահման:
Նրանք տեղեկատվություն Էին ստացել սահմանները բացելու վերաբերյալ, որը չԷր համապատասխանում իրականությանը: Արդյունքում Բոլշայա Չեռնիգովկա գյուղի շրջանում հազարից ավելի մարդ կուտակվեց: Ստեղծվեց վրանային ավան, մարդկանց ապահովեցին սնունդով, խմելու ջրով եւ անհատական պաշտպանության միջոցներով: Հետագայում բացառության կարգով Ուզբեկստանի քաղաքացիներին թույլ տվեցին հայրենիք մեկնել Ղազախստանի տարածքով: Հունիսի սկզբին իրադրությունը կրկնվեց:
Ավելի քան 350 ուզբեկներ կրկին հավաքվեցին տարածաշրջանում: Հարցը լուծելու համար ժամանեց Պրիվոլժսկի դաշնային օկրուգում Ուզբեկստանի գլխավոր հյուպատոսը: Հունիսի 6-ին նրանց ուղարկեցին Ղազախստանի հետ սահմանով, որտեղից ուզբեկական կողմի տրամադրած ավտոբուսներով տարան հայրենիք: Օգոստոսի երկրորդ կեսին Սամարայի մարզում ռուս-ղազախստանյան սահմանի մոտ կրկին սկսեցին Ուզբեկստանի քաղաքացիներ ժամանել ՌԴ-ի տարբեր տարածաշրջաններից՝ Ղազախստանի սահմանով տուն մեկնելու հույսով:
Օգոստոսի վերջին հանրապետության իշխանությունները հայտարարեցին իրենց քաղաքացիներին ամեն շաբաթ երկաթուղային չվերթերով տեղափոխելու պլանների մասին: Սամարայի մարզի իշխանություններն ազատ տեղեր պատրաստեցին աշխատանքային միգրանտների համար, սակայն նրանք հրաժարվում են աշխատանքից եւ մտադիր են հայրենիք վերադառնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: