ՍԴ նորընտիր դատավորները Ազգային ժողովում երդվեցին լինել արդար եւ անաչառ |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստն սկսվեց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորների երդմնակալությամբ։

ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը երդումից առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ իր թեկնածությունը առաջադրելու և Ազգային ժողովին՝   վստահության քվեն իրեն հանձնելու համար։ «Ես ուզում եմ վստահեցնել իմ ժողովրդին, որ իմ գիտելիքները և իմ դիրքորոշումները կօգտագործեմ ի շահ ժողովրդի, հանուն մեր հայրենիքում արդարության հաստատման»։

Այնուհետեւ նա երդվեց․ «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։

Երդումից հետո պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին Վաղարշյանին։

ՍԴ մյուս դատավոր Էդգար Շաթիրյանը մինչ երդմանն անդրադառնալը նույնպես շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց նաեւ Ազգային  ժողովին՝ վստահության քվեն իրեն տալու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով