Վարչապետը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել ՔՊ գրասենյակի դիմաց իրեն սպասող քաղաքացիներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել քաղաքացիների հետ, որոնք ՔՊ գրասենյակի մոտ խնդրեցին վարչապետին լսել իրենց: Փաշինյանը մտնում էր ՔՊ գրասենյակ, երբ քաղաքացիները խնդրեցին խոսել իրենց հետ, հարցրեցին կարո՞ղ են սպասել վարչապետին հավաքից հետո:

Վարչապետն ասաց. «Կզանգենք, կկապվենք, կգաք, կհանդիպենք: Մեկ շաբաթվա մեջ»:

Քաղաքացին, ով խոսեց վարչապետի հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանուել Մանուկյանի թիմացիներն են, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ներկայացուցիչներ: «Այս մի քանի ամիսների ընթացքում պահանջում ենք վարկերի հետ կապված բանկային համակարգի փոփոխություններ, տոկոսների իջեցումներ»,-ասաց նա:

Նախաձեռնության անդամները ակցիաներ են անցկացրել՝ դժգոհություն հայտնելով բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ՝ վարկերի հետ կապված:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն