2020-09-18-7d9d4b52-1c61-46f1-9209-a1e993fa2f57.jpg

+182. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 182-ով:

StopCov-ի տվյալներով` վարակվածների ընդհանուր թիվը  3 119 է: Վերջին մեկ օրում ապաքինվել ու դուրս է գրվել 13 մարդ, պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվածների թիվը   1 435 է, մահվան ելքերով դեպքերը 19-ն են:

Կարանտինում  6 633 մարդ է, 41 վարակված քաղաքացի հայրենիք է վերադարձել արտերկրից:

Չնայած դեպքերի կտրուկ աճին՝ կառավարությունը չի շտապում խիստ սահմանափակումների գնալ, վարչապետն արդեն հայտարարել է, որ պանդեմիայի սկզբում կիրառված արգելքները  չեն կրկնելու, իշխող կուսակցությունը նշել է, որ երկիրը լիարժեք պատրաստ է  խորհրդարանական ընտրություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն