«Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքները կդարձնի ամենօրյա |armenpress.am|

armenpress.am: «Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից  դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա: Այս մասին տեղեկացնում է  «Qatar Airways»-ը: Ավիաընկերությունն արդեն սեպտեմբերի 15-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանն օրեր առաջ հրապարակել էր այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով