Միշուստինը ստացել է Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը ստացել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը։

«Մեկնելու որոշումը կախված է համավարակի իրավիճակից», – նշված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։

Խորհրդի վերջին նիստը հուլիսին անցկացվել էր հեռավար կարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն