2020-09-19-c98e9f0e-ccb2-4606-8729-a38f0df82699.JPG

Բեյրութի նավահանգստի պահեստում հրավառության համար նախատեսված 1,3 տոննա պայթուցիկ նյութ է հայտնաբերվել |24news.am|

24news.am: «Reuters» գործակալությունը, հղում անելով Լիբանանի Զինված ուժերի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի պահեստում որոնումների ժամանակ հայտնաբերվել է հրավառության համար նախատեսված 1,3 տոննա պայթուցիկ նյութ: 120 արկղերի մեջ պահած են եղել 1320 կգ պայթուցիկ: 

Բեյրութում պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին՝ դառնալով ավելի քան 190 մարդու կյանք: Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն