2020-09-21-31b3b783-74b3-4a56-825b-8e39e3eaef1d.jpg

Նախագահը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Անկախության տոնի առթիվ պաշտպանության, առողջապահության, հասարակական կարգի պահպանության, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, դատական համակարգի, պետական ծառայության և հանրային կյանքի այլ ոլորտներում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ղազարյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարգևատրվել են հետմահու:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի ու պարգևների և կոչումների առթիվ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն