Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգին բարեկարգվում է:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Վերածննդի այգում (մոտ 4 հա) ՀՈԱԿ-ը սկսել է ջրագծի անցկացման աշխատանքները։
Նախնական հաշվարկով՝ նոր ջրագիծը կլինի 1100 մ, իսկ եղած ջրագիծը կնորոգվի։
Եվ անմխիթար, չխնամված այգին մոտ մեկ ամսից կսկսի շնչել։ Գարնանը նախատեսվում է նաեւ ծառատունկ։