Բորելը հայտարարել է Մինսկ մեկնելու պատրաստակամության մասին |aysor.am|

aysor.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Բելառուս՝ երկրում իրավիճակի կարգավորման գործընթացում առաջընթացին նպաստելու համար, բայց Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվում է Եվրամիության հետ փոխգործակցությունից: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Ես պատրաստ եմ մեկնել Մինսկ, եթե դա կնպաստի առաջընթացին: Մինչ այժմ Լուկաշենկոն հրաժարվում էր ցանկացած մակարդակով համագործակցել Եվրամիության հետ», – նշել է եվրոպացի առաջնորդը:

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Բելառուսի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դառնում է իր համար անձնական նպատակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով