«Հունաստանն ու Թուրքիան պատրաստ են նախնական բանակցությունների». Էրդողանը, Մերկելն ու ԵԽ նախագահը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրոպայի խորհրդի  նախագահ Շառլ Միշելի հետ: Եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանային խորհրդաժողովը, որին կմասնակցեն բոլոր կողմերը` ներառյալ կիպրոսցի թուրքերը, կավարտվի կառուցողական որոշումների ընդունմամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով