ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները |tert.am|

tert.am: ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են պատժամիջոցային ցուցակները, որոնք առնչվում են ամերիկյան ընտրություններին միջամտությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեությանը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ԱՄՆ ֆինանսական նախարարության տվյալներով՝ սահմանափակումներ են սահմանվում ՌԴ վեց ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց նկատմամբ:

Պատժամիջոցային ցանկում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում, ինչպես նաև ցանկում ընդգրկված անձանց հետ գործարքներ կնքելու արգելք ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև