Իրանի նավթային լցանավն ազատ է արձակվել Սաուդյան Արաբիայի Ջիդա նավահանգստից |news.am|

news.am: Կիրակի Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին հայտնել էր նավթային լցանավի ազատման մասին, որը ձերբակալվել էր մայիսին Սաուդյան Արաբիայի Ջիդա նավահանգստում, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խոսքով՝ շաբաթ Happiness 1 նավթային լցանավը Ջիդա նավահանգստից ուղեւորվել է դեպի Պարսից ծոց:

Իրանյան նավթային լցանավը, որը Կարմիր ծովով տեղափոխվում էր դեպի Սուեզի ջրանցք, վթարվել էր Ջիդա նավահանգստի մերձակայքում:

Իրանյան նախարարը նաեւ նշել էր Իրանում նավթային լցանավի վերանորոգման մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով