ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք է. Մոհամադ Ջավադ Զարիֆ |news.am|

news.am: ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք է, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ես գտնվում եմ Կարակասում, Վենեսուելա, «Չմիավորման շարժման» բյուրոյի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար, որը միակողմանի գործողություններին համաշխարհային պատասխան ենթադրող միջոցառում է»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

«Աշխարհի հետ Իրանի համագործակցության շրջանակներում մենք չենք ցանկանում փոխել երկրների ռեժիմները, միեւնույն ժամանակ յուրաքանչյուր երկրի ժողովուրդն ինքն է որոշում չամրապնդել իրենց դիրքերը»,-հավելել է նա:

Զարիֆը ժամանել է Կարակաս «Չմիավորման շարժման» բյուրոյի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար, որն անցկացվում է հուլիսի 20-21-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն