Էրդողանի խոսնակն անդրադարձել է հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում անդրադարձել է շփման գծի երկայքնով ծավալվող հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին։

Նա աջակցություն է հայտնել Ադրբեջանին, իսկ Հայաստանի հասցեին հնչեցրել հրադադարի ռեժիմը խախտելու և քաղաքացիական բնակավայրերի վրա կրակ բացելու ստահոդ մեղադրանքներ։

Քալընը անհապաղ անհրաժեշտություն է համարել միջազգային հանրության արձագանքը։

«Այս հարձակումների մեջ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Ադրբեջանը միայնակ չէ և ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը»,- շեշտել է Էրդողանի խոսնակը Քալընը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն