2020-09-27-43fde773-11d6-4687-b423-595bde74e4f1.jpg

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին. կազմակերպությունը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», – հայտարարել Զայնետդինովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն