Մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս պահին տեղի ունեցող ասուլիսին շեշտեց, որ մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա․ «Բայց քանի որ կան բազում դիեր, որեւէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ այս պահին թիրախավորված են նաեւ բնակավայրեր։

«Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին։ Րոպեներ անց այնտեղից նաեւ տեսանյութ կլինի»,-մասնավորապես նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով