2020-09-28-20788e63-4706-40be-8137-9f9b61f3e1f8.jpg

Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման |shantnews.am|

shantnews.am: 

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են․
 
«Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։
 
Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է այսպես կոչված «կանաչ գոտում»։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը կախված համավարակի տարածվածության աստիճանից (կանաչ և կարմիր գոտիներ)»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն