2020-09-28-90b60d25-8a68-47a0-8482-6d5d6228408b.jpg

Իրանը զգուշացրել է խուսափել իր սահմանների մոտ սխալ նշանառություն իրականացնելուց |tert.am|

tert.am: Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին և Ադրբեջանին նախազգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից:

«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի»,- «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ Ռեզային:

Միևնույն ժամանակ իրանցի պաշտոնյան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Վերջինս հավելել է, որ համապատասխան ծանուցում է ուղարկել երկու երկրների սահմանապահներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն