Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է․ ԱՄՆ կոնգրեսական |factor.am|

factor.am: Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Twitterում այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը։

«Թուրքիայի աջացությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունել է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում անվտանգության ու խաղաղության շահերին»,- կարծիք է հայտնել Սանչեսը։

Կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է արել անել ամեն ինչ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։

«Հորդորում եմ ԱՄՆ Պետքարտուղարությանը համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտության դեէսկալացիայի ու հետագա զոհերը կանխելու համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»,- գրել է կոնգրեսականը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն