2020-09-29-19cbb009-5b89-40ee-b60b-ecc1d0db4ab4.jpg

Պոմպեոն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բռնությունը պետք է դադարեցվի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է Reauters-ը:

Պոմպեոն Կրետե իր այցի ընթացքում ասել է, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ ավելի վաղ քննարկել է բախումները:

«Արտգործնախարարը և ես անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որում երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունը և աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և հնարավորինս արագ վերադառնան առարկայական բանակցությունների»,-ասել է Պոմպեոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն