ԱԱ տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող եւ Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։

Տեսչական մարմինը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև նշել է,  որ մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետերի, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։

«Մեկ անգամ եւս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված եւ համաձայնեցված՝ հետեւելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։

Հարգելի հայրենակիցներ, չափազանց կարեւոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն եւ ճիշտ ուղղորդված»,- ասվում է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով