2020-09-29-5757aaa2-1e4a-4ad5-b1d1-b9ba2f345eec.png

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը |jnews.ge|

jnews.ge: Այս պահին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը: Նրանք արգելում են բեռնատարների տեղաշարժը: Ճանապարհը փակող մարդկանց խոսքերով, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:

Այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանպարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:

«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- նշում են ճանապարհը փակող ջավախքցիները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն