Հայաստանի ու Կատարի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանը Էմիր Ալ Թանիին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին:

Կողմերը համակարծիք են եղել, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու էմիր Ալ Թանին անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն