2020-09-30-6be213c2-ea47-48d2-9ad0-bb8c1c6880f3.jpg

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Վեհափառը նամակներ է հղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին

Արցախի շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մասնավոր հանձնարարական է տրվել Հայաստանի Զինված ուժերի հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու Հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին:

Վեհափառը նաև հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ՝ հավաքված միջոցները ծառայեցնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման, ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն