ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավարի համար անընդունելի է Թուրքիայի միջամտությունը |armenpress.am|

armenpress.am: ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավար Ֆրանկ Շվաբեն անընդունելի է որակել Թուրքիայի ներգրավվածությունը արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ: 

Այս մասին Շվաբեն գրել է «Թվիթերի» իր էջում:

«Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանն անընդունելի է: Բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է դուրս գան, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների, որպեսզի հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով»,- գրել է Շվաբեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով