ԱՀ նախագահը և ՀՀ ԱԱԾ տնօրենը քննարկվել են պատերազմի պայմաններում անվտանգային ոլորտի մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո նրանք միասին այցելել են Պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակն առաջնագծում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով