2020-10-01-9019f4a2-9931-4ca7-af7c-0a59edad80f0.jpg

Արցախի կարգավիճակի հարցը միշտ եղել է արդիական. Նաղդալյանն արձագանքեց անկախության ճանաչման հարցին |armenpress.am|

armenpress.am: Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մշտապես եղել է արդիական և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար հարցերից մեկը: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ հարցին:

«Արցախի կարգավիճակի հարցը մշտապես եղել է արդիական և այն հանդիսանում է խաղաղ գործընթացի հիմնարար հարցերից մեկը: Մենք ասել ենք, որ խաղաղ գործընթացում մեր առաջնահերթություններից են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Ադրբեջանը փաստացիորեն դուրս է եկել խաղաղ գործընթացից և, բնականաբար, հայ հասարակության տարբեր շերտերի մոտ ավելի է ակտուալ դարձել Արցախի անկախության ճանաչման հարցը: Կան բավական մեխանիզմներ, որոնք ըստ զարգացման կարող են կիրառվել»,- ասաց Նաղդալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն