Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի․ Ուկրաինայի ներքին գործերի նախարար

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Թվիթթերի իր միկրոբլոգում hայտնում է, որ  Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի։

«Բայց պետք է ողջ ազգով չափազանց վառ երևակայություն ունեցող պատգամավորներին բժշկական օգնություն ցույց տալու համար դեղահաբեր փնտրենք»,- գրել է նախարարը։

Այսօր РИА Новости-ն գրել էր, որ  Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն Украина 24-ին տված հարցազրույցում ասել է, թե Արցախում իրավիճակի սրման ֆոնին Ուկրաինան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև