Հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի երկայնքով այսօր համեմատաբար հանգիստ էր․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ։ 

«Դրան հակառակ հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի երկայնքով այսօր համեմատաբար հանգիստ էր»-նշեց նա։

Հարցին, թե բացի F-16-երից՝ այլ ի՞նչ զինատեսակներ են օգտագործվել Ադրբեջանի կողմից, որոնք չկան նրանց զինանոցում Հովյաննիսյանը պատասխանեց․

«Մենք հայտնել ենք թուրքական Bayraktar ԱԹՍ-ների մասին, միգուցե կլինեն նաև այլ նմուշներ, որոնք կիդենտիֆիկացնենք։ Թուրքական բանակի սպառազինությունից Ադրբեջանի զինանոցում վաղուց կան»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով