Շվեդիան կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում |factor.am|

factor.am: Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ վերադառնալ խաղաղ բանակցությունների։ Շվեդիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև կոչ է արել երրորդ երկրներին դադարեցնել ռազմական գործողություններին միջամտությունը, գրում է REGNUM-ը։

«Այո՛, իրավիճակն իրապես շատ անհանգստացնող է, և ես խորապես ցավում եմ զոհերի համար։ Շատ զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Այժմ ամենակարևորն այն է, որպեսզի ռազմական գործողություններն անհապաղ դադարեցվեն, և կողմերը վերադառնան բանակցությունների սեղանին»,- հայտարարել է նախարար Լինդեն։

Հավելենք, որ Լինդենն ավելի վաղ մտադրություն էր հայտնել այցելել Հայաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքներ, սակայն օդային տարածքում իրավիճակի վտանգավոր լինելու պատճառով նախարարների հանդիպումը չեղարկվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն