2020-10-05-34fba2c8-2165-4033-a2bc-dee72cb5691e.jpg

ՄԻԵԴ են ուղարկվել Ադրբեջանի կողմից միջազգային բազմաթիվ խախտումների վերաբերյալ տվյալներ

ՀՀ կառավարությունը ինչպես երեկ, այնպես էլ այսօր շարունակել է տեղեկացնել ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից, կիրառելի միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպական կոնվենցիայի նորմերի կոպտագույն խախտմամբ, Արցախի քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները ակնհայտ միտումնավոր թիրախավորելու և լայնածավալ ոչ ընտրողական կերպով բնակավայրերը ռմբակոծելու մասին: Այս մասին տեղեկացնում ենք ՄԻԵԴ ներկայացուցչությունից:

«ՄԻԵԴ են ուղարկվել բազմաթիվ ապացույցներ, որոնց հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն