2020-10-05-1c2b791a-c521-48fc-8e45-f378e874d319.jpg

ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը  կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին նա  հայտարարել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

 «Չափազանց կարեւոր է, որ մենք բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին», – հայտարարել է Ստոլտենբերգը:

«Հարցին ռազմական լուծում չկա»,-հայտարարել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն