factor.am: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Շվեյցարիայի ԱԳ դաշնային վարչության քարտուղար Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կարծիքներով ենք փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ, որոնք գտնվում են Անդրկովկասում կայունության ու անվտանգության հարցերով ժնևյան քննարկումների օրակարգում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։