2020-10-05-b8769e4b-a9ac-43d4-a704-4343b05ed70e.jpeg

Աջարիայի հայերը 7,291 ԱՄՆ դոլար են հավաքել՝ ի աջակցություն Արցախի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Աջարիայի շրջանի հայերն Արցախին օգնելու նպատակով դրամահավաք են կազմակերպել, հավաքվել է արդեն 7,291 ԱՄՆ դոլար: Դրամահավաքի նախաձեռնողներից Իրինա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միասին մենք ուժ ենք» ու կոչ անում համախմբվել ու շարունակել դրամահավաքը:

Ցանկության դեպքում գումարը փոխանցվում է առձեռն կամ Իրինա Մարգարյանի հաշվեհամարին՝

GE52TB7299745061200004 TBC Irina Margaryan

Նշենք, որ Վրաստանի տարբեր անկյուններում հայերը դրամահավաքներ են իրականացնում Արցախին օժանդակելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն