Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները և ԱՄՆ պետքարտուղարը դատապարտում են աննախադեպ և վտանգավոր էսկալացիան |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների`  Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարները և ԱՄՆ պետքարտուղարը ամենավճռական կերպով դատապարտում են բռնությունների աննախադեպ և վտանգավոր էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս:

«Վերջին հարձակումները, որոնց թիրախները ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են` թե շփման գծի երկայնքով, թե Հայաստանի և Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև այդ հարվածների անհամաչափությունը անընդունելի վտանգ են ներկայացնում տարածաշրջանի կայունության համար», – ընդգծել են Սերգեյ Լավրովը, Մայք Փոմփեոն և Ժան իվ Դղիանը:

Հղում անելով իրենց ղեկավարների` միջնորդ երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի` անցած շաբաթ տարածած հայտարարությանը` արտգործնախարարները վերստին կոչ են անում կողմերին անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել: «Համանախագահող երկրները վճռական են տրամադրված լիովին իրագործել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրված մանդատը», – հայտարարել են երեք գերտերությունների արտգործնախարարներն ու հավելել` միջնորդական այդ մանդատին համապատասխան իրենք շարունակում են հետևողականորեն զարգացնել փոխազդեցությունը կողմերի հետ` կոչ անելով նրանց «անհապաղ իրենց վրա վերցնել բանակցային գործընթացը վերսկելու պարտավորությունները` գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմին էլ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն