Արցախում քաղաքացիական զոհերի մեծ մասը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորման հետանքով է |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի ճնշող մեծամասնությունը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորվման հետևանքով է: Այս մասին հոկտեմբերի 5-ին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Օրինակ,  անօդաչու թռչող սարքի միջոցով կարելի է ասել գործնականում հնարավոր չէ շեղում: Հադրութ քաղաքում հենց բնակելի տան վրա է հարվածել  ԱԹՍ-ն:  Մի քանի օրինակ կարելի է բերել վերջին օրերին Ստեփանակերտի հրթիռակոծության վերաբերյալ. բարձր դիպուկությամբ հրթիռների կիրառում է արձանագրվել:  Քանի որ հարվածել են բնակելի շենքերին, հետևաբար ցանկացել են թիրախավորել այդ շենքերը»,- ընդգծեց Բեգլարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով