2020-10-06-c195f4e3-502a-40c9-bbc0-02b61978a079.jpg

ՀՀ-ի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռնափոխադրումները կատարվում են սահմանված կարգով. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի և վրացական Փոթի և Բաթում նավահանգիստների միջև: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

«Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում և արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի և հայտերի համաձայն»,-ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն