Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր կենտրոն․ ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում  զինված հակամարտության համատեքստում Կովկասը ահաբեկչական կազմակերպությունների անդամների ցատկահարթակ դարձնելու հնարավորությունից: Այս մասին ասվում է ԱՀԾ-ի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է ТАСС-ը։

«Ղարաբաղում զինված առճակատման բռնկումը մագնիսի պես ներգրավում է տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների զինյալների»,- ընդգծեց Նարիշկինը: 

«Մեզ  չի կարող չմտահոգել այն, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր կենտրոն, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ, այդ թվում նաև Ռուսաստան», – շեշտեց նա:

ԱՀԾ-ի նախագահը հայտարարել է, որ ըստ ԱՀԾ-ում առկա տեղեկատվության՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները,  ինչպիսիք են «Ջեհբաթ ան-Նուսրան» (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում), «Ֆիրկատ ալ-Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումները, ակտիվ ընդգրկվում են կոնֆլիկտի մեջ։
 
Նա շեշտեց, որ խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել ղարաբաղյան նոր պատերազմում։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով