Ավստրալահայերը ցույցերով կառավարության ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա |armenpress.am|

armenpress.am: Հարյուրավոր ավստրալահայեր հավաքվել են Կանբերայում ՝ կառավարությանը կոչ անելով բարձրաձայնել բուն հայկական տարածքի վրա հարձակումների մասին՝ նշեով, որ դա մեծ ռազմական հանցագործություն է:

Այս մասին հայտնում է The Canberra Times-ը:

Այդ երկրում ադրբեջանական դեսապանատան մոտ են հավաքվել մոտ 500 ցուցարարներ:

The Canberra Times-ը հիշեցրել է, որ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը նախորդ շաբաթ հայտնել էր, թե իրեն անհանգստացնում է մարտերի բռնկումը, և կողմերին հորդորել է զսպվածություն ցուցաբերել, աջակցել խաղաղ կարգավորման բանակցություններին:

Սակայն ցույցի ընթացքում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է. «Հարձակումը անվանեք հարձակում, ագրեսորին անվանեք ագրեսոր»:

Ցուցարարները նշել են, որ հարյուրավոր անմեղ խաղաղասեր բնիկ հայեր ռմբակոծվում են: Նրանք նաև ասել են, որ հակամարտությունը կարող է վերաճել ևս մեկ Հայոց ցեղասպանության: Հավաքված աստրալահայերը ցանկանում են, որ Ավստրալիայի կառավարությունը միանա Ֆրանսիային՝ դատապարտելու Թուրքիային և Ադրբեջանին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով