2020-10-06-3d4616ee-be9f-49df-b2e7-9a82439f0cf1.jpg

ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտահոգված Է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ Է անում համտեղ հակազդելու դրան: Հոկտեմբերի 6-ին այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կառավարության ղեկավարի նստավայում կայացած հանդիպումից հետո:

Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել Է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավի առաքման պատճառով եւ ՆԱՏՕ-ում ստեղծվող մեխանիզմն Արեւելյան Միջերկրականում մայցամաքային ափամերձ ծանծաղուտի պատկանելության շուրջը հակամարտության լուծման համար:

«Մենք նաեւ քննարկեցինք մտահոգությունները Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայության պատճառով: Դա հետեւանքներ ունի մեր սեփական անվտանգության համար եւ, հետեւաբար, մենք պետք Է համատեղ հակազդենք դրան»,- ասել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն