2020-10-06-7c4b8516-5f91-4ea4-b530-cc7593107edc.jpeg

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։

Նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։ 

ԱԳ նախարարը, անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությանը, ընդգծեց, որ վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին պատերազմական գործողություններում ներգրավելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն