Միլանի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Միլան քաղաքի Սկալա հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել բողոքի ակցիային:

Հայ համայնքի նախաձեռնած ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են Հայաստանի դրոշներն ու «Հայաստանը խաղաղություն է ցանկանում», «Հայերն ընդդեմ միջազգային ահաբեկչության» գրությամբ պաստառներ:

«Իտալիայի հայկական ծագմամբ քաղաքացիներն այս ամենում տեսնում են թուրքական ազգային քաղաքականության շարունակությունը, որը ձևավորվել է 19-րդ դարի վերջնամասում»,- ասված է հայ համայնքի նախագահ Բայկար Սիվազլյանի ուղերձում:

Ակցիայի մասնակիցները Իտալիայի կառավարությունից խնդրել են ցույց տալ դիվանագիտական միջամտություն և օգնել խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով