Ուրուգվայը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Ուրուգվայի կառավարությունը նոր հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, որում դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի նկատմամբ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է․ – «Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատթարացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ և իր համերաշխությունն է հայտնում այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին: Ուրուգվայը դատապարտում է հարձակումները հայ ժողովրդի դեմ, որի հետ միշտ պահպանել է ամուր բարեկամական կապեր»:

Ուրուգվայը վերահաստատում է իր աջակցությունը միջազգային հանրության կոչերին՝ երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադարի հաստատման, երկխոսության և բանակցությունների մթնոլորտի վերականգնման վերաբերյալ, որը, ըստ հայտարարության, անփոխարինելի պայման է հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում: Այս համատեքստում, Ուրուգվայը սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի անդամների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և երկխոսությունը վերսկսելու կոչերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով