hetq.am: Հոկտեմբերի 6-ին Միլանի քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, տեղի է ունեցել խաղաղ ցույց ընդդեմ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները։
Ցույցի ընթացքում հնչել են կոչեր ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչման։ Միլանի և Իտալիայի այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքին աջակցող իտալացիները արտահայտել են իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանում և Արցախում գտնվող քաղաքացիներին։
«Իտալիայի հայերի միության» նախագահ Պայքար Սվազլեանը հայտարարել է, որ միության կողմից Իտալիայի նախագահին, վարչապետին, ինչպես նաև արտգործնախարարությանը կոչ է արվել ավելի հստակեցնել իրենց հայտարարություններն Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայի վերաբերյալ։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Միլանի մասնաճյուղի ատենապետուհի Գայանէ Խոդավերդին էլ շեշտել է, որ ցույցի բուն նպատակներից մեկը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։