Բաքուն «անհրաժեշտ չի համարում» Ռուսաստանին ներգրավելը |mediamax.am|

mediamax.am: Բաքուն անհրաժեշտ չի համարում ներգրավել երրորդ կողմին, այդ թվում `Ռուսաստանին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին hայտնել է Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը:

«Ադրբեջանական բանակը հաջողությամբ կատարում է գրավյալ տարածքների ազատագրման խնդիրները: Հակահարվածն իրականացվում է Ադրբեջանի տարածքում՝ մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս իրավիճակում մենք երրորդ կողմ ներգրավելու անհրաժեշտություն չենք տեսնում », – ասել է Մահմուդովը՝ պատասխանելով Մոսկվայից ռազմական միջնորդության հնարավորության մասին հարցին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն